Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Գլխավոր դատախազ Ալեքսանդր Մեդվեդկոյին հանձնարարել է ստուգել կառավարության կողմից օգտագործված բյուջետային միջոցները։

Համաձայն հրամանի՝ կանցկացվեն 2009-ի պետբյուջեի միջոցների օգտագործման եւ ընթացիկ տարվա բյուջետային միջոցների ստուգումներ։

Գլխավոր դատախազը տեղեկացրել է Յանուկովիչին, որ դատարան է փոխանցել նյութեր, քանի որ նախարարների կաբինետը Գլխավոր դատախազության 50 բողոք է արհամարհել։

Ուկրաինայի նախագահը հանձնարարել է, որպեսզի Գլխավոր դատախազությունը շտապ միջոցներ ձեռք առնի օրենքն անտեսող չինովնիկների հանդեպ։

Յանուկովիչը նաեւ ցանկություն է հայտնել, որպեսզի Գլխավոր դատախազությունը խստորեն հետեւի հարկերի գանձմանը։