Իրաքի կենտրոնական եւ հարավային հատվածներում պայթյունների շարք է տեղի ունեցել, որի հետեւանքով 27 մարզ է զոհվել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հինգ ականապատված մեքենաներ են պայթել բաղդադում: Ավելի վաղ երկու պայթյուն էր որոտացել երկրի հարավում գտնվող Բասրա քաղաքում:

Իրաքում բռնությունների նոր ալիք է սկսվել երկրի ներսում կրոնական եւ քաղաքական հակամարտության ֆոնին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրաքում, մայիսի 17-ին, պայթյուն էր որոտացել թաղման թափորի մեջ, որի հետեւանքով զոհվել էր 8, վիրավորվել՝ 25 մարդ, հաղորդել է AFP-ն:

Մադային քաղաքում (Բաղդադից հարավ) տեղի ունեցած պայթյունը վերջինն է եղել բռնության ակտերի շարքում՝ ուղղված շիա եւ սուննի սրբավայրերի դեմ: Ավելի վաղ, մայիսի 17-ի վաղ առավոտյան, Բաակուբա քաղաքում սուննիական մզկիթում երկու պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով զոհվել էր 30, վիրավորվել՝ 40 մարդ:

Պայթյունների շարք էր գրանցվել նաեւ մայիսի 16-ին, Բաղդադում: Սկզբում շիաների թաղամասի շուկայի մոտ պայթեցվել էին երկու ականապտված մեքենաներ, ապա ավտոբուսի կայանատեղիում եւս մեկ պայթյուն է որոտացել: