Շոտլանդիայի ազգային եկեղեցին թույլ է տվել նույնասեռ ամուսնություններ կնքած անձանց հոգեւորականներ դառնալ այն եկեղեցական համայնքներում, որտեղ նման ցանկություն կհայտնեն: Նման որոշում է ընդունվել 6-ժամյա թեժ քննարկումներից հետո, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով շոտլանդական Scotsman թերթը:
Համապատասխան փոփոխություններն ընդունվել են, թեեւ Եկեղեցու գլխավոր ասամբլեան եւս մեկ անգամ հաստատել է գոյություն ունեցող հայեցակարգը, որի համաձայն գեյերը չեն կարող հոգեւորական դառնալ:
Այս թեմայի շուրջ քննարկումներն սկսվել են 2009-ին: Այդ ժամանակ Շոտլանդիայի եկեղեցին թույլ էր տվել նույնասեռական Սքոթ Ռեննիին բացառության կարգով եկեղեցական պաշտոն զբաղեցնել:




























