Ղազախստանի տարեց բնակչի մոտ մահմեդական մասունք է հայտնաբերվել, հաղորդում է BNews-ը` վկայակոչելով իմամ Քայրատ Կիֆդիրմինին:
Տուփը, որտեղ պահպանվել է մարգարեի մորուքից մի մազափունջ, գտնվել է Ակմոլինսկի մարզում բնակվող 85-ամյա Ֆաթիմայի մոտ: «Երեք սանտիմետրանոց մազափունջը պահվել է արծաթափատ ապակե տուփի մեջ»,-ասել է իմամը:
Մասունքի իրական լինելու մասին, ըստ նրա, վկայում է «բազմաթիվ կնիքներով փաստաթուղթը»: Islam-Today-ն էլ հայտնում է, որ նրա իսկությունը հաստատել են Սաուդյան Արաբիայի փորձագետները:
Կինն ասել է, որ մասունքն ստացել է իր նախապապերից եւ հիմա որոշել է հանձնել Ղազախստանի մուֆթիին:




























