Ֆրանսիացիները բողոքի ակցիա են կազմակերպել Facebook-ում մերկությունն արգելելու դեմ: Ակցիայի մասնակիցները հատուկ խումբ են ստեղծել, որտեղ մերկ մարդկանց լուսանկարներ են տեղադրել: Դրանց մեծամասնությունը արվեստի հայտնի ստեղծագործություններ են:
Իրենց բողոքն այդկերպ արտահայտելու ցանկություն են հայտնել կայքի 8 հազար օգտատերեր՝ որոնք միացել են Facebook-ի «Մերկության օր» խմբին: Մի քանի ժամ անց Facebook-ի մոդերատորները հեռացրել են խումբը՝ բոլոր լուսանկարներով հանդերձ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենց ակցիան ուղղված է «անհեթեթ գրաքննության դեմ, որը խախտում է հիմնարար իրավունքները հանուն նախորդ դարից եկող պուրիտանության եւ բայորական նորմերի»:
Ինչպես հայտնի է, Facebook-ը կտրականապես արգելում է պոռնոգրաֆիական բնույթի լուսանկարների կամ այլ նյութերի հրապարակումը:




























