Բոլտ անունով փոստային աղավնին Բելգիայում աճուրդում վաճառվել է ռեկորդային 399.6 հազար դոլարով: Ընդամենը PIPA-ի աճուրդում վաճառվել է 530 թռչուն, որոնց արժեքը հասնում է 5,5 մլն դոլար:

Ինչպես գրում է BFM.ru-ն, վկայակոչելով Guardian-ը, աճուրդի հանված բոլոր թռչունները պատկանել են բելգիացի թռչնաբույծ Լեո Էրեմանսին, ով իր աղավնիներին պատրաստում է «աղավնիների մրցավազքի» համար: Էրեմանը որոշել էր իր թռչուններին աճուրդի հանել առողջական խնդիրների պատճառով:

Ամենաթանկը գնահատվել է մեկամյա Բոլտը, որ այդպես անվանվել է ի պատիվ օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլտի: Թռչունը գնել է չինացի մի գործարար: 10 ամենաթանկ աղավնիներից 9-ին գնել են չինացի կամ թայվանցի գործարարները:

Բոլտն օգտագործվելու է բացառապես նոր սերունդ տալու համար: Նրա ծնողներին ժամանակին գնել էին 237 հազարով: