ԱՄՆ Ալաբամա նահանգի յոթ բնակիչներ տեղափոխվել են հիվանդանոց` անհայտ շնչառական հիվանդության ախտանիշներով: Նրանցից երկուսն ավելի ուշ մահացել են հիվանդանոցում, հայտնում է Fox News-ը:

Հիվանդանոց տեղափոխված բոլոր անձանց մոտ ախտանշանները նույնն են` բարձր ջերմություն, հազ եւ շնչառական խնդիրներ: Բժիշկները դեռ չեն կարողանում պարզել հիվանդության պատճառը, հայտնում է նահանգի առողջապահական վարչության ներկայացուցիչը:

Վարչությունը Շնչառական հիվանդությունների տարածումը վերահսկող կենտրոնի հետ անհրաժեշտ անալիզներ են անցկացնում: Ըստ նախնական տվյալների, նմուշներից մեկը հաստատական արդյունք է տվել H1N1 գրիպի վարակի ստուգմանը, բայց առայժմ չկան հստակ տվյալներ, որոնք կհաստատեին, թե հենց դա է եղել խորհրդավոր հիվանդության պատճառը:

Գրիպի այլ տեսակների հետքեր չեն հայտնաբերվել` ներառյալ H7N9 թռչնագրիպը, որը վերջերս տարածվել էր Չինաստանում: