Թուրքիայի իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության Մալաթիայից ընտրված պատգամավոր Օմեր Ֆարուք Օզը ծիրան է ուղարկել հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատարի պատվիրակ Անջելինա Ջոլիին։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ թուրք պատգամավոր Օմեր Ֆարուք Օզը հայտնել է, թե տեղեկանալով, որ Անջելինա Ջոլին կրծքագեղձի հեռացումից հետո էլ ունի քաղցկեղով հիվանդանալու հավանականություն, Մալաթիայի ծիրան է ուղարկել ԱՄՆ։

Պատգամավորը նշել է, թե ծիրանն ուղարկում է Անջելինա Ջոլիին, քանի որ այն իր մեջ պարունակում է հակաքաղցկեղածին նյութեր։

Նշվում է, որ Անջելինա Ջոլիին ծիրանը կուղարկվի Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության միջոցով։