Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով մայիսի 22-ի նշում է  իր 89-ամյակը, այսօր համերգով կներկայանա բրազիլական Պորտո Ալեգրի քաղաքում, տեղական ժամանակով ժամը 21-ին, հայտնում է բրազիլական «Correio do Povo» պարբերականը: Ազնավուրը կկատարի իր մի շարք հիթեր, այդ թվում` «La Bohême», «Que C'est Triste Venise», «La Mamma» եւ «She» ստեղծագործությունները:

Նշենք, որ Ազնավուրը, ով «Time» ամսագրի եւ «CNN»-ի կողմից «Դարի էստրադային արտիստ» էր ճանաչվել, իր կարիերայի ընթացքում ավելի քան հազար ստեղծագործություն է կատարել հինգ լեզուներով, այդ թվում 150-ը` անգլերեն, 100-ը` իտալերեն,  70 –ը իսպաներեն եւ 50-ը գերմաներեն: Նա վաճառել է ավելի քան 200 մլն ձայնագրություն: