Սըր Փոլ ՄըքՔարթնին ռուսական իշխանություններին Pussy Riot խմբի անդամներ Մարիա Ալյոխինային եւ Նադեժդա Տոլոկոննիկովային աջակցող երկու նամակ է ուղարկել:
Փոլ ՄըքՔարթնիի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երաժշտի ուղարկած ձեռագիր երկու նամակներից յուրաքանչյուրը վերաբերել է աղջիկներից մեկին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Իմ անձնական համոզմամբ՝ Մարիայի հետագա կալանքը կվնասի ոչ միայն իրեն, այլեւ ընդհանուր իրավիճակին, որին հետեւում են ամբողջ աշխարհի մարդիկ», - գրել է Beatles-ը: Ըստ նրա՝ դատապարտյալի ազատումը շատ դրական ազդանշան կդառնա դեպքերի զարգացումներին հետեւողների համար, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հիշեցնենք, ՄըքՔարթնին Pussy Riot-ի աղջիկներին սատարել էր նաեւ նախորդ տարվա օգոստոսին:
Մայիսի 22-ին հաղորդվել էր, որ երկու տարով դատապարտված Ալյոխինան հացադուլ է հայտարարել՝ ի նշան իրեն ժամկետից շուտ պայմանական ազատելու միջնորդությունը լսելիս իր մասնակցությունն արգելելու որոշման դեմ բողոքի:




























