Հուլիսի 25-ի գիշերը Երեւանում ավազակային հարձակումներ են կատարվել օտարերկրյա քաղաքացիների վրա: Ոստիկանության տվյալնեով, հաձակումներ են կատարվել Վազգեն Սարգսյան եւ Կողբացի փողոցներում, որոնց արդյունքում Նիդեռլանդների երեք քաղաքացիներ զրկվել են մոտ մեկուկես միլիոն դրամ արժողությամբ իրերից, իսկ Արգենտինայի մի քաղաքացուց գողացել են փաստաթղթերը, բջջային հեռախոսը, ժամացույցը, կրեդիտ քարտերը եւ այլն:
Հանցագործներին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից, տարվում է հետաքննություն: Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին էլ երեք անհայտ անձինք զենքի սպառնալիքի տակ թալանել էին Չեխիայի քաղաքացիներին: Հանցագործներն առ այսօր հայտնաբերված չեն, թեեւ բոլոր այս դեպքերում էլ գրեթե նույն ձեռագիրն է:


























