Չեչեններին տված բազմաթիվ օգնություններով հայտնի Թուրքիայում Չեչնիայի պատվո հյուպատոս, գործարար Մեդեթ Ունլուն սպանվել է զինված հարձակման հետեւանքով։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում Չեչնիայի պատվո հյուպատոսի մահվան մասին հայտնի է դարձել մայիսի 22-ի երեկոյան, երբ քաղաքացիները դիմել են ոստիկանությունը։ Պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել Անկարայի Չանքայայի շրջանի Բալգաթ թաղամասի հյուպատոսության բյուրոյում։
Նշվում է, որ թուրք գործարար Մեդեթ Ունլուն վերջին անգամ հրապարակային ելույթով հանդես էր եկել մի հեռուստաընկերության եթերում՝ հայտարարելով, թե բոստոնյան մարաթոնի ահաբեկչությունը «սարքած» է եւ դրա նպատակն է չեչեն ազգին որպես ահաբեկիչ պիտակավորել։




























