Հոլիվուդյան հայտնի դերասան, Օսկարի մրցանակակիր Ռասել Քրոուն Թուրքիայում շրջել է շապիկով, որի վրա գրված է եղել Greece (Հունաստան)։
«Հունաստան» գրությամբ շապիկով շրջած Ռասել Քրոուն մեծ իրարանցում է առաջացրել թուրքական մամուլում։ Լրագրողների մի մասին հետաքրքրում է մի հարց, արդյոք հայտնի դերասանը միտումնավո՞ր է արել։



























