Միջազգային հանրությունը ներկա պահին քննարկում է ճնշման մեծացման հարցը, եթե Իրանը միջուկային ծրագրում զիջումների չգնա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում:

Dw-world.de-ի հաղորդմամբ,Մերկելը հույս է հայտնել, որ պատժամիջոցների հարցին պատասխանատվությամբ կմոտենան նաեւ Ռուսաստանը, Չինաստանը եւ մի քանի այլ երկրներ, ովքեր հոռետեսորեն են տրամադրված:

«Որքանով է դա հնարավոր, պարզ կլինի եկող շաբաթների ընթացքում»,-հավելել է կանցլերը:

Նրա խոսքով, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատժամիջոցների հարցում միասնություն չլինի, ապա Եվրոպան ինքնուրույն կգործի։ «Լինելով եվրոպացիներ, մենք ուզում ենք բոլոր քայլերը միասին ձեռնարկենլ», ասել է Մերկելը:

Մերկելն ընդգծել է, որ Իրանի մոտ միջուկային զենքի առկայության դեպքում երկրներին սպառանացող ամենալուրջ վտանգն Իրանում ունեցած բիզնեսը կորցնելն է:

«Այնպիսի տպավորություն ունենք, որ որոշ ոլորտներում Իրանը կարձագանքի ճնշմանը»,-հավելել է Մերկելը: