Մայիսի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Կապան-Գեղի ճանապարհի 17-րդ կմ-ին հետընթաց շարժվելիս՝ «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով 2 ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























