Մայիսի 22-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի  եւ Մարաշի բաժանմունքի   ծառայողները  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1983 թ. ծնված Գեւորգ Ա.-ին պատկանող, Մ. Խորենացու փողոցում գործող տաքսի ծառայության աշխատասենյակում, որտեղից հայտնաբերել է թույլտվության ժամկետն անցած «Սայգա ՄԿ» տիպի 7,62 մմ տրամաչափի հրացան, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 19, «Սայգա» հրացանի 7,62 մմ տրամաչափի 2 եւ 8 մմ տրամաչափի գազային ատրճանակի 8 փամփուշտ, ինքնաձիգի 3 պահունակ,   որսորդական 2 դանակ եւ  1 մահակ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ըստ Գեւորգ Ա.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: