Ոստիկանության Էրեբունիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 23-ին, ժամը 14.00-ին, Տիգրան Մեծի պողոտայից բերման է ենթարկվել 29-ամյա Մարգարիտ Գ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մայիսի 20-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




























