Մայիսի 22-ին, ժամը 23.50-ի սահմաններում,  Իջեւան քաղաքում, Վասիլյան փողոցից Արցախյան փողոց տանող ճանապարհին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել Աղստեւ գետի կամրջի բետոնե արգելապատնեշին, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: