Մայիսի 23-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները  օդանավակայանում հայտնաբերել եւ  բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 18-ամյա Գոռ Հ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. դեկտեմբերի 8-ից ՌԴ իրավապահների  կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: