Սեյսմիկ պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը ձեւավորվում է՝ հիմք ընդունելով երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրները եւ դրանց լուծման ուղիները:

Ներկայումս Հայաստանի 915 համայնքներից 44-ն արդեն սեյսմիկ ռիսկի գնահատման հայտ է ներկայացրել ՀՀ ԱԻ նախարարություն: Հայտերը հաշվառվում են, իսկ հայտատուներին տրամադրվում են սեյսմիկ ռիսկի գնահատման տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձեւ եւ այլ անհրաժեշտ նյութեր: Աշխատանքների իրականացնան վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար հայտատուներից մի քանիսն այցելել են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն, շատերին էլ պարզաբանումներ տրվել են հեռախոսով:

Մինչ այժմ սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հիման վրա արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ չեն նախատեսվել, ինչի հետեւանքով անտեսվում են մարզերի ու բնակավայրերի զարգացման կարեւոր նախապայմաններից հանդիսացող սեյսմիկ ռիսկի նվազեցման խնդիրները: Առանձնակի կարեւորվում է բազմաբնակարան շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատումը, քանի որ դրանցում ապրում է հանրապետության բնակչության կեսից ավելին:

Սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառումը տնտեսության զարգացման ծրագրերում հնարավորություն կտա քաղաքաշինական գործունեության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձնել բարձր եւ միջին սեյսմիկ ռիսկ ունեցող տարածքներին եւ ծրագրել ու իրականացնել սեյսմիկ ռիսկի նվազեցման համապատասխան միջոցառումներ մարզերում եւ համայնքներում:

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում, մարզերի եւ համայնքների զարգացման ծրագրերում ներառված հանձնարարականները հաշվի են առնվում քաղաքաշինական այլ փաստաթղթերի մշակման եւ բնակավայրերի զարգացման ծրագրեր կազմելու ժամանակ:

Տեսանելի է համայնքների մեծ շահագրգռվածությունը սեյսմիկ ռիսկի նվազեցման բազմափուլ աշխատանքների կատարման նկատմամբ: Որոշման ընդունումից հետո Հայաստանի 915 համայնքներից 44-ն արդեն սեյսմիկ ռիսկի գնահատման հայտ է ներկայացրել ՀՀ ԱԻ նախարարություն: Հայտերը հաշվառվում են, իսկ հայտատուներին տրամադրվում են սեյսմիկ ռիսկի գնահատման տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձեւ եւ այլ անհրաժեշտ նյութեր: Աշխատանքների իրականացնան վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար հայտատուներից մի քանիսն այցելել են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն, շատերին էլ պարզաբանումներ տրվել են հեռախոսով: