Մայիսի 25-ին ժամը 12.00-ին «Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպությունը Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպում է «Վանաձորը համահայակական երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի ներկայացում:
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է գործընկեր եւ շահագրգիռ կազմակերպությունների, պետական գերատեսչությունների ղեկավարների մեկօրյա այցելություն Վանաձոր:
«Լոռեցիների միավորում» բարեգործական ՀԿ-նի առաջարկով Վանաձորի ավագանին որոշում է ընդունել նույն օրը, ժամը 14.00-ին անցկացնել ավագանու արտահերթ եւ արտագնա նիստ Շառլ Ազնավուրի անվան այգում, որի մի հատվածը նախատեսվում է անավանակոչել «Համահայակական երիտասարդական այնկյուն»:
Ծրագրի շրջանականերում ժամը 16..00-ին նախատեսվում է նաեւ «Լոռիի արվեստի զարգացման ակումբ»-ի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսի բացում: Ժամը 17.00-ին այցելություն Սբ. Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցի: Օրվա վերջում նախատեսվում է ժամանցային ծրագիր ՎՊՄԻ ուսումնամարզական հանգրվանում:
Մայիսի 26-ին ժամը 10.00-ին նախատեսվում ամփոփիչ քննարկում, իսկ ժամը 12.00-ին հանդիպում լրատվամիջոցների հետ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Լոռիի մարզպետարանի եւ Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:




























