Այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 19.06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր-Նորքի 4-րդ զանգվածի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. պարզվել է, որ գազօջախի վրա այրվել է կերակուր, ինչի հետեւանքով 21-ամյա Անժելա Խ.-ն ծխահարվել է եւ մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը` հրշեջ-փրկարարները վերջինիս ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
Շտապօգնության աշխատակիցները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























