Այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 14.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Գյուլբենկյան փողոցի թիվ 2 հասցեում փլուզվել են չշահագործվող կաթսայատան տանիքի երկաթբետոնյա կառուցատարրերը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Երեւանի Սոսե փողոցի թիվ 2 հասցեում փլուզվել են «Արտաշես» ՍՊԸ-ին պատկանող ֆիրմային խանութի պատը եւ Սոսե փողոցի թիվ 1/3 հասցեում չշահագործվող կաթսայատան տանիքի երկաթբետոնյա կառուցատարրերը, ինչից վնասվել է ջրատար խողովակը եւ մոտակա շենքերի ջրամատակարարումը դադարեցվել է:
Փրկարարները ապամոնտաժել են երկաթբետոնե կառուցատարրերը եւ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատանքը կաթսայատանը դարձել է անվտանգ:




























