Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հերթապահ հայտարարություն է, որը պետք է դիտարկել Մադրիդյան սկզբունքների տրամաբանության շրջանակներում: Այդ մասին մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիդ Ջամալյանը:
Նրա խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է գիտակցել, թե ինչ է ստատուս-քվոյի փոփոխությունն Ադրբեջանի համար: «Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ադրբեջանական կողմը տարածել է ստատուս-քվոյի պահպանման անթույլատրելիության գաղափարը: Իսկ Ադրբեջանը ստատուս–քվոյի փոփոխությունն ընկալում է որպես Լեռնային Ղարաբաղը զավթելու առաջին փուլ»,- ասել է Ջամալյանը` հավելելով, որ դա որեւէ կերպ չի կարող քննարկման առարկա լինել հայկական կողմի համար:
Ըստ Ջամալյանի, կարեւոր է հարցը` արդյոք Լավրովն իր հայտարարության մեջ նկատի է ունեցել ստատուս-քվոյի փոփոխման ադրբեջանական տարբերակը: «Սակայն մեր գորընկերները պետք է հասկանան մեկ կարեւոր հանգամանք. Ռամիլ Սաֆարաովին հերոսացնելուց հետո ադրբեջանական կողմը, ըստ էության հրաժարվել է Մադրիդյան սկզբունքներից»,- ասելէ փորձագետը` հավելելով, թե Հայաստանը հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը, որ կստորագրի ցանկացած փաստաթղթի տակ միայն մի դեպքում, եթե դրան համաձայն լինի Լեռնային Ղարաբաղը:




























