Մայիսի 25-ին, ժամը 14.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին Կ. Ալյանին պատկանող «ՎԱԶ-21015» մակնիշի 08 ՍՕ 070 պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Ռ. Հակոբյանին:
Ռ. Հակոյանին հոսպիտալացրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:




























