Գյումրիի գարեջրի գործարանը նախատեսում է գարեջուր արտահանել Սիրիա: NEWS.am-ի թղթակցին այս մասին ասաց «Գյումրի գարեջուր» ընկերության առեւտրային տնօրեն Նարեկ Բադիրյանը: Նրա խոսքով` ընկերության արտադրանքով հետաքրքրվել է սիրահայ մի գործարար: «Առայժմ մենք բանակցություններ ենք վարում, սակայն հույս ունենք, որ կկարողանք մեր արտադրաքն արատահանել Սիրիա: Գիտակցում ենք այդ շուկայի հետ կապված դժավարությունները, սակայն հույս ունենք, որ մեր գործընկերները կկարողնան կազմակերպել մատակարումն ու իրացումը»,-ասաց Ն. Բադիրյանը:
Ներկայումս հայկական գարեջուրն արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա:




























