Ղըրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես Կուրմանբեկ Բակիեւին գրանցել է որպես երկրի նախագահ: Հուլիսի 23-ին կայացած ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի, Բակիեւի օգտին քվեարկել է ընտրողների 76,43 տոկոսը կամ մոտ մեկ միլիոն 700 հազար մարդ:
Երկրորդ տեղում հայտնվել է միացյալ ընդդիմության թեկնածու Ալմազբեկ Աթամբաեւը, որը, պաշտոնական տվյալներով, ստացել է ընտրողների 8.39 տոկոսի վստահությունը: Երրորդ տեղում «Ակ Շումկար» կուսակցության ղեկավար Թեմուր Սարիեւն է: Հիշեցնենք, որ բացի վերոնշյալ քաղաքական գործիչներից, ընտրություններին մասնակցում էին նաեւ Նուրլան Մոտիեւը, Ժենիշբեկ Նազարալիեւը եւ Թոկտայիմ Ումետալիեւան:
Հիշեցնենք, որ ղըրղզական ընդդիմությունն ընտրությունների արդյունքները համարում է կեղծված եւ մտադիր է բողոքարկել քվեարկության արդյունքները, այդ թվում նաեւ՝ բողոքի գործողությունների միջոցով:




























