Ամերիկայի հայ ազգային կոմիտեի տնօրեն Քեյթ Նահապետյանը հաջորդ շաբաթ հանդես կգա ԱՄՆ միջազգային առեւտրի հանձնաժողովում` Թուրքիայի հետ ցանկացած նոր առեւտրայի հարաբերության դեպքում խիստ պայմաններ դնելու պահանջով:
Նահապետյանը ներկա է լինելու լսումներին, որոնց ընթացքում քննարկվելու են հանրային մեկնաբանությունները տրանսատլանտյան առեւտրի եւ ներդրումների ոլորտում առաջարկվող գործընկերության հետ կապված, որոնք տեղի կունենան մայիսի 29-ին եւ 30-ին: Լսումները տեղի կունենան ԱՄՆ առեւտրային ներկայացուցչության նախագահությամբ, որին կմասնակցեն նաեւ պաշտոնատար անձինք առեւտրային քաղաքականության ոլորտից:
Նշենք, որ վերջին շրջանում թուրքական կառավարությունը արգրեսիվ կերպով պնդել է իրեն ընդգրկել ԱՄՆ եւ ԵՄ միջեւ ներդրումների եւ տրանսատլանտյան առեւտրի ոլորտի գործընկերության մեջ, ինչպես նաեւ պահանջում է երկկողմ պայմանգիր կնքել ԱՄՆ հետ ազատ առեւտրի մասին:
Ամերիկայի հունական ինստիտուտը, Ամերիկայի հունական ղեկավարության խորհուրդը եւ Ամերիկայի հայ ազգային կոմիտեն ԱՄՆ առեւտրի ներկայացուցչին կոչ են արել ցանկացված համաձայնագրի դեպքում «որպես պաշտոնական պայման պահանջել, որ թուրքական կառավարության ամբողջությամբ դադարեցնի Կիպրոսի ապօրինի զավթումը, որտեղ մարդու իրավունքները մշտապես խախտվում են, առանց որեւէ նախապայմանի վերացնի Հայաստանի շրջափակումը եւ անհապաղ վերացնի առեւտրի, ներդրումների համար բոլոր խոչընդոտները, որը նա ներկայումս կիրառում է Կիպրոսի եւ Հայաստանի դեպքում»:




























