ԱՄՆ Օրեգոն նահանգի իրավապահները մայիսի 25-ին ձերբակալել են 17-ամյա դպրոցական Գրանտ Էկորդին` ինքնաշեն վեց պայթուցիկ սարք պահելու համար: Ոստիկանությունը կասկածում է, որ դեռահասը ծրագրում էր դրանք օգտագործել այն դպրոցում, որտեղ սովորում էր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մեղադրող կողմի կարծիքով` Էկորդը լիովին գիտակցել է իր արարքը եւ պետք է կանգնի դատարանի առջեւ որպես չափահաս: Մեղադրվողը զանգվածային սպանություն է նախապատրաստել Կոլորադո նահանգում 1999թ. ապրիլին կատարված իրադարձությունների տպավորությունների տակ: Այդ ժամանակ երկու դեռահասների բացած կրակի արդյունքում Կոլումբինի դպրոցում զոհվել էր 12 աշակերտ եւ ուսուցիչ: Հարձակվողներն էլ ինքնասպան էին եղել:




























