Հնդկաստանում մաոիստ գրոհայինները հարձակվել են Չհատիսգարհ նահանգի խորհրդարանի անդամների շարասյան վրա, որի արդյունքում զոհվել է 23, վիրավորվել` 32 մարդ:
Հարձակումը տեղի է ունեցել մայիսի 25-ին, երբ դարանակալած գրոհայինները հարձակվել են շարասյան վրա, հաղորդում է «Rosbalt»-ը:Մաոիստները հատկապես ակտիվ են Բիհար, Չհատիսգարհ, Ջարկհադ, Օրիսա նահանգներում: Նշվում է, որ այդ շրջաններում իսկական պարտիզանական պատերազմ է:




























