Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը: Հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան Թբիլիսիում եւ երկրի 25 քաղաքներում:
Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հատուկ ուղերձով կշնորհավորի ժողովրդին:Թբիլիսում տոնական միջոցառումները կանցկացվեն Վարդերի եւ Ազատության հրապարկներում: Ռուսթավելի պողոտայում ռազմական տեխնիկայի ցուցադրություն, ցուցադրական թռիչքներ կլինեն, հաղորդում է «Georgiatimes»-ը:
Վրաստանի նոր իշխանությունները որոշել են հրաժարվել ռազմական շքերթից եւ դա փոխարինել ժողովրդական տոնախմբությամբ: Վարչապեը Իվանիշվիլին հայտարարել է, որ «ռազմական հազորության ցուցադրումը հիմա տեղին չէ», իսկ Վրաստանն այն երկիրը չէ, որ պետք է ցուցադրի իր ռազմական հզորությունը:




























