Մայիսի 26-ին Ուզբեկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, ցնցումները եղել են 6,0 մագնիտուդ հզորությամբ:

Էպիկենտրոնը գտնվել է Տաշքենդի շրջանում: Մայրաքաղաքի բնակիչները խուճապահար դուրս են եկել տներից:

Երկրաշարժը զգացվել է նաեւ երկրի մյուս շրջաններում եւս, մասնավորապես, Սամարղանդում: Տուժածների եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: