Շվեյցարիայի Բեռն քաղաքում «Ազատություն ձեռք բեր պարով» շքերթն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով: Անկարգությունները հրահրել են շքերթի արմատական տրամադրված մասնակիցները, ովքեր իրենց «Սեւ դաշինք» են անվանել:
Նրանք իրենց դեմքը ծածկել են դիմակներով: Ոստիկաններն ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել` նարնց ցրելու համար, գրում է «Գազետան»:
Հաղորդվում է, որ բախումների ժամանակ քսան ոստիկան է տուժել, ձերբակալվել է 61 մարդ: Անկարգությունների ժամանակ ջարդվել է 70 ցուցափեղկ, մի քանի խանութներ թալանվել են:




























