Չեխիայի վարչապետ Պյոտր Նեչասի օդանավի կողային ապակին օդում ճաքել է: Օդանավը, որում գտնվել են նաեւ արդյունաբերության նախարարն ու գործարարների խումբը, ուղեւորվել է Մոսվկա:
Կառավարական «Airbus A319» օդաչուները նվազեցրել են բարձրությունը եւ անգամ քննարկվել է արտակարգ վայրէջքի տարբերակը:
Սակայն որոշվել է շարունակել թռիչքը, եւ օդանավը բարեհաջող հասել է Մոսկվա:
Նեչասը Մոսկվա է ժամանել քառօրյա աշխատանքային այցով:



























