Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի ավագ եղբայրը` Աբդուլ Կայում Քարզայը հաջորդ տարի կմասնակցի երկրի նախագահի ընտրություններին, այս մասին տեղեկացրել է նրանց կրտսեր եղբայր Մահմուդ Քարզայը:

«Աբդուլը շուտով կհայտարարի իր թեկնածության առաջադրման մասին եւ կներկայացնի մեր քաղաքական շարժումը»,-հայտարարել է նա:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը իր պաշտոնը կլքի 2014թ. ապրիլին: Նա 2004 թ-ին է հաղթանակ տարել նախագահական ընտրություններում, իսկ 2009 թ-ին վերընտրվել էր: