Սաուդյան Արաբիայի թագավոր 88-ամյա Աբդալլահ իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդը կլինիկական մահվան վիճակում է: Նա միացված է արհեստական շնչառության ապարատին: Միապետի մոտ կանգ էին առել սրտի ու երիկամների աշխատանքը: Այս մասին հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով սաուդյան Asharq Alawsat թերթը:

Թագավոր Աբդալլահն ամուսնացած է եղել 13 անգամ եւ 35 երեխա ունի: 2012 թվականի օգոստոսից պետության կառավարումն իրականացնում է նրա որդիներից մեկը՝ գահի ժառանգորդ Սալմանը, հաղորդում է Utro.ru-ն:

Այս տարվա սկզբին Forbes-ը թագավորի կարողությունը գնահատել էր 63,2 մլրդ դոլար: Աբդալլահի հարստության ցուցանիշն է դարձել այն փաստը, որ նա անձամբ ֆինանսավորել է Էր-Ռիադում մետրոյի կայարանի շինարարությունը, որը զարդարվելու է ոսկե զարդերով: