Այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 01.47-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում:
Հրշեջ-փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի 35 ԼԼ 511 համարանիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից երթեւեկելի գոտի, որը շարունակել է ընթացքը: Ավտոմեքենայում եղել են վարորդը եւ 7 ուղեւոր, ովքեր չեն տուժել:




























