Մայիսի 26-ին, ժամը 18.00-ին քաղաքացի Սարգսյանից ահազանգ է ստացվել, որ ինքը Երեւանի Մադոյան փողոցի տներից մեկի բնակիչ է եւ նույն հասցեում, ապօրինի, բնակվում է եւս հինգ բնակիչ, որոնք դատարանի վճռով չեն կարող բնակվել նշված հասցեում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ վերջիններս իր հանդեպ պարբերաբար ցուցաբերում են անձը եւ արժանապատվությունը վիրավորող գործողություններ:
Գրանցված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանություն եւ ԴԱՀԿ ծառայության վերահսկողության վարչության պետին:




























