Երեւանի Մաշտոցի պողոտայում՝ «Ավիատրանս» ընկերության դիմաց, մայիսի 26-ին, ժամը 16:00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդ 20-ամյա Արթուր Ս.-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին` 50-ամյա Վլադիկ  Առաքելյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ճանապարհային ոստիկանությունից: Արթուր Ս.-ն փախուստի չի դիմել եւ վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց:

Ի դեպ, NEWS.am-ի տեղեկություններով 50-ամյա Վլադիկ Առաքելյանը Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի տնօրենն է: