Ամերիկացի գիտնականները պարզել են ալկոհոլով տարվելու պատճառը: Ուսումնասիրությունների ընթացքում նրանք պարզել են, որ պատճառը թեթեւամտությունն է, քանի որ մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործողներն իրենց հաշիվ չեն տալիս իրադրության լրջության վերաբերյալ, գրում է argumenti.ru-ն:
Ըստ գիտնականների պնդման` ալկոհոլը չարաշահող մարդիկ վստահ են, որ իրենց ոչ մի վատ բան չի սպառնում: Մյուս կողմից էլ, նրանց ենթագիտակցության մեջ կարծրացած հիշողություններ կան ալկոհոլի դրական ազդեցության մասին, որն ավելացնում է իրենց սեռական ակտիվությունը եւ շփման ունակությունը:
Ուսումնասիրություններին մասնակցել է համալսարանի 500 ուսանող, որոնց խնդրել էին անվանել ալկոհոլի օգտագործման բացասական եւ դրական զգացողությունները: Գիտնականները պարզել են, որ ալկոհոլի օգտագործման բացասական հետեւանքները (գլխացավ, թմրածություն, բաց թողած դասեր եւ այլն) ուսանողները վատ երեւույթներ չեն համարել, քանի որ հույս ունեն, որ դրանք այլեւս չեն կրկնվի:




























