Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները մայիսի 31-ին բողոքի ակցիա կանցկացնեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղ գտած ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը հանդիսանում է վերոնշյալ երեւութների նկատմամբ միջազգային հանրության` տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքը, մայիսի 31-ին` ժամը 13:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միությունը կանցկացնի բողոքի ակցիա»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, մայիսի 31-ին Երեւանում տեղի է ունենալու ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը:




























