Ինը տարի առաջ Գրեհամ անունով բրիտանացին արթնացել է այն վստահությամբ, որ ինքը մահացել է, թեեւ դեռ շնչում է: Տղամարդու մոտ ախտորոշել են Կոտարի սինդրոմ, որը հայտնի է նաեւ որպես «քայլող դիակի ախտանիշ», գրում է The Telegraph-ը:

Դրանով տառապող մարդիկ վստահ են, որ իրենք զոմբի են: Բրիտանացու մոտ այն ի հայտ է եկել ուժեղ սթրեսի եւ ինքնասպանության փորձից հետո: Դրանից 8 ամիս անց նա բժիշկներին ասել է, որ իր ուղեղը մահացել է: Նա դադարել է ծխել, խոսել, հրաժարվել է ուտել, քանի որ «դա պետք չի մահացած մարդուն», հաղորդում է  MedDaily.ru.-ն:

Ընդամենը մի քանի ամսվա բուժման կուրսը Էքսեթերի եւ Լյեժի համալսարաններում օգնել են տղամարդուն ազատվել այդ հիվանդությունից: Տվյալ ախտանիշը աշխարհում ամենահազվադեպ հանդիպողներից է: Այն ուղղակիորեն կապված է դեպրեսիայի հետ եւ կարող է մի քանի ձեւով արտահայտվել:

Գրեհեմը պատմում է, որ ինքն ամբողջությամբ կորցրել էր հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, կորել էր համերը տարբերելու ունակությունը: Նա դադարել էր խոսել, որովհետեւ ասելու բան չուներ: Սկանավորումը ցույց էր տվել, որ նրա ուղեղի աշխատանքի ակտիվությունը նվազել է, որը համեմատելի է բուսական վիճակի, անեսթեզիայի կամ քնի հետ: