Գերմանիայում ազգային երկաթուղային փոխադրող Deutsche Bahn ընկերությունը նախատեսում է ոչ մեծ անօդաչու թռչող սարքեր կիրառել՝ շենքերի մուտքերում գրաֆիկական պատկերներ նկարողների դեմ պայքարի համար, հյաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընկերության փոխանցմամբ՝ թռչող ինֆրակարմիր տեսախցիկները կօգնեն ապացույցներ հավաքել վանդալների դեմ, որպեսզի նրանց պատասխանատվության ենթարկեն:
Անհայտ է, սակայն, թե ինչպես է նման տեսախցիկների գոյությունը համադրվելու մարդու անձնական կյանքի պաշտպանության մասին Գերմանիայում գործող շատ խիստ օրենսդրության հետ:
Որոշ տվյալներով գրաֆիտին ամեն տարի Deutsche Bahn ընկերությանը շուրջ 10 մլն դոլարի վնաս է հասցնում:




























