Եվրոպացի հետազոտողները պարզել են, որ Արեւմուտքի բնակիչների շրջանում մտավոր զարգացման գործակիցը (IQ) նվազել է 14,1 կետով, հաղորդում է Huffington post-ը:
Գիտնականներն ապացուցել են, որ վիկտորյան դարաշրջանի ներկայացուցիչները մտավոր ունակություններով ավելի զարգացած են եղել: Նրանց պնդմամբ՝ այդ դարաշրջանում ապրողներն առանձնացել են իրադարձություններին արձագանքելու մեծ արագությամբ, իսկ արձագանքելու արագությունը, ինչպես հայտնի է, ուղիղ կապ ունի մտավոր զարգացվածության մակարդակի հետ:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բարձր IQ ունեցող կանայք ավելի քիչ երեխաներ են ունենում: Այսպիսով, ժամանակի ընթացքում բնակչության աճն սկսել են ապահովել ավելի ցածր մտավոր ունակություններ ունեցող մարդիկ, ինչն էլ հանգեցրել է հասարակության մեջ մտավոր ունակությունների նվազման:




























