Մեծ քանակությամբ Cola-ի օգտագործումը կարող է ատամների համար լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ատամների վրա կոլայի ազդեցությունը գիտնականները համեմատում են մետամֆինամինի կամ քրեք-կոկաինի հետ:
General Dentistry ամսագրի վերջին համարում նշվել է, որ օրական 2 լիտր կոկա խմող 30-ամյա կնոջ մոտ նկատվել է նույն արդյունքը, ինչ 29-ամյա թմրամոլի կամ 51-ամյա տղամարդու մոտ, ով երկար ժամանակ քրեք է օգտագործում:
Էությունն այն է, որ եւ դիետիկ, եւ սովորական սոդան թմրանյութի պես թթվայնության բարձր մակարդակ ունի: Լիմոնի եւ ֆոսֆորի թթուն միանշանակ կարող են կարիես առաջացնել, գրում է The New York Daily News-ը: Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս կոկա խմելուց հետո լվանալ ատամները:




























