Չափից ավելի գեղեցիկ լինելու համար Սաուդյան Արաբիայից արտաքսված տղամարդուն՝ Օմար Բորքան ալ-Գալային, անհայտ մի կին Mercedes G55 է նվիրել: Այս մասին ալ-Գալան պատմել է In Touch Weekly ամսագիրն տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ նվերն ինքը ստացել է իր ծննդյան օրը: Մեքենան մոտեցրել են իր տանը եւ խնդրել ստորագրել փաստաթղթերը, որով հաստատվում է, որ մեքենայի սեփականատերն ինքն է: Նվերն ուղարկող կնոջ անունը Օմարը չգիտի:

Ալ-Գալան նաեւ նշել է, որ Սաուդյան Արաբիայից իրեն արտաքսելու որոշումն իրեն ճանաչվածություն է բերել: Դրա շնորհիվ նա ֆիլմերում եւ գովազդներում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ է ստանում: Նրա նկարներով օրացույց է տպագրվել՝ ի պաշտպանություն Սաուդյան Արաբիայի կանանց, գրում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին, դերասան եւ լուսանկարիչ ալ-Գալան, ով ծնունդով Դուբայից է, եւս երկու անձանց հետ արտաքսվել է Սաուդյան Արաբիայից՝ «Սաուդյան Արաբիայի համար չափազանց սեքսուալ» լինելու պատճառով: Միաժամանակ, միջադեպն օգնել էր ալ Գալայի կարիերային, նա «Facebook»-ի իր էջին ավելի քան 800 հազար «լայք» էր ստացել: