Այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 19.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արթիկ–Պեմզաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ուեցել ավտովթար. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 14 LL 838 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդ` 60-ամյա Շավարշ Զ.-ն արգելափակվել է մեքենայի մեջ:
Հրշեջ–փրկարարները դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Արթիկ քաղաքի ԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




























