Վաղը` մարտի 2-ին, ժամը 10-22-ը, կջրազրկվի Արաբկիր վարչական շրջանի Բարբյուս, Կիևյան, Օրբելի, Սևաստոպոլյան, Քեռու փողոցներն ու հարակից տարածքները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Երեւան ջուր» ընկերությունից` ջրամատակարման ժամանակավոր դադարեցման պատճառը շինարարական աշխատանքներն են: