Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Լեսնոյ քաղաքի մանկատան երկու սաներ փետրվարի 28-ին մահացել են անորակ սննդից թունավորվելուց, եւս յոթ երեխաներ հոսպիտալացվել են։
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մահացած երեխաները եղել են 11 եւ 12 տարեկան, եւս 33 երեխա տուժել է, որոնցից յոթին տեղափոխել են հիվանդանոց։ Որպես վկաներ հարցաքննվել են մանկատան աշխատակիցներ, նշանակվել է դատական փորձաքննություն։
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Բժիշկների ունեցած նախնական տվյալների համաձայն՝ երեխաները մահացել են վարակից։



























