Ռուսաստանյան Lenta.ru պարբերականը հրապարակել է համաշխարհային քրեական խոշորագույն հեղինակությունների մասին տվյալներ` «Հանցավոր ազգության ներկայացուցիչներ» վերտառությամբ:

«Չնայած տարիքին եւ ազգությանը, բոլոր այդ մարդկանց դեմքին իր կնիքն է դրել նրանց զբաղմունքը: Նրանց միավորում է մեկ բան` նրանք խոշորագույն հանցավոր խմբավորումների առաջնորդներն են: Հենց նրանց մասին են ասում. «Ավելի լավ է չիմանալ, որ նման մարդիկ գոյություն ունեն»:

 

Իտալական «Նդրանգետա» խմբավորման պարագլուխներից Սեբաստյանո Պելլեն: «Նդրանգետան» ամենահաջողակ իտալական խմբավորումներից է, իսկ եկամուտները կազմում են Իտալիայի ՀՆԱ-ի երեք տոկոսը:

Մարսելի մաֆիայի պարագլուխ, 75-ամյա Ժակ Իմբեր: Իմբերը եղել է «Երեք բադ» ավազակախմբի կազմում, որը շատ ազդեցիկ էր 1950-60-ականներին: 1977թ. նրա դեմ մահափորձ էր իրականացվել, որը ընկած է «22 գնդակ. Անմահը» ֆիլմի հիմքում:

 

Յակուձայի պաշտոնաթող պարագլուխ Սինձի Իսիհարան: Իսիհարան եղել է խոշորագույն «Յամագուտի-գումի» սինդիկատի պարագլուխ: Խմբավորումը մի քանի տասնյակ հազար անդամ ունի, իսկ կենտրոնակայանը գտնվում է Կոբե քաղաքում:

 

Մակաոյում հոնգկոնգյան 14K խմբավորման պարագլուխ Վան Կվոկկոյը` Կոտրված ատամ մականունով: 14K-ն խոշորագույն տրիադն է Հոնգկոնգում եւ աշխարհում: Այն ունի 20 հազար անդամ եւ գործում է Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում:

 

Դեդ Հասան մականունով հայտնի Ասլան Ուսոյանի գերեզմանը: Ուսոյանը գլխավորում էր Ռուսաստանում գործող կովկասյան քրեական խմբավորումները:

 

Քրեական հեղինակություն Զաքարի Քալաշովը` Շաքրո-կրտսեր մականունով: Նա համարվում է Դեդ Հասանի կողմնակիցը, 2010-ից ազատազրկված է Իսպանիայում:

 

«Mara 18» խմբավորման պարագլուխներից Մարլոն Մարտինեսը: Mara-ն խոշորագույն լատինամերիկյան խմբավորումն է Լոս Անջելեսում: Խմբավորման կազմում ընդգրկված է 90 հազար մարդ` Մեքսիկայից, ԱՄՆ-ից եւ Կենտրոնական Ամերիկայից:

 

«Սինալոա» թմրակարտելի անդամ Խուան Միգել Ալյե Բելտրանը: Ամերիկյան ծառայությունները «Սինալոան» համարում են ամենահզոր թմրակարտելն աշխարհում: 1990-2000-ականներին «Սինալոան» ԱՄՆ է առաքել 200 տոննայից ավելի կոկաին:

 

Ջոզեֆ «Ջուզեպպե» Բոնաննո` Նյու Յորքում համանուն քրեական կլանի հիմանդիրը: Բոնաննոյին համարում են Վիտո Կորլեոնեի նախատիպը: Նա մահացել է 2002թ. 97 տարեկան հասակում:

 

Սիցիլական Կորլեոնե քաղաքի համանուն կլանի պարագլուխ Գաետանո Ռիյնա: Կորլեոնե կլանը երկար ժամանակ համարվում էր կոզա Նոստրայի գլխավոր ընտանիքը, իսկ դրա կնքահայրերը կրում էին «Բոսսերի բոսս» տիտղոսը:

 

Հնդիկ քրեական հեղինակություն Ռաջենդրա Նիկալջեն` «Փոքրիկ Ռաջան» մականունով: Նրա ավազակախումբը գումարներ է լվանում` Բոլիվուդում ֆիլմերի մեջ ներդնելով:

 

Վյաչեսլավ Իվակովը` Յապոնչիկ մականունով: Նա մինչեւ 2009թ. իր մահը Մոսկվայի սլավոնական խմբավորումների պարագլուխն էր:

 

Յակուձայի «Յամագուտի-գումի» սինդիկատի պարագլուխ Կենյիտի Սինոդան: Նա կրում է Կումիտյո կամ գերագույն «կնքահայր» տիտղոսը, եւ կլանի վեցերորդ պարագլուխն է: